Featured

Բարև, ես Դավիթն եմ

Ես եկել եմ հիսունվեց դպրոցից, ես սիրում եմ զբաղվել սպորտով,  հետաքրքրովում եմ նաև հրաձգությամբ: Իմ սիրելի առարկան է մաթեմատիկան է : Այս դպրոցում ինձ շատ դուր եկավ որ այստեղ կա հրաձգարան, նաև այստեղ դու կարող ես ինքդ ըտրել ինչով ես ուզում զբաղվել:

Հերման Հեսսե.ծառերը

Համաձա՞յն եք հերոսի արտահայտած բոլոր մտքերի հետ։ Հիմնավորե՛ք։

Ոչ բոլորի հետ եմ համաձայն։ Կային այնպիսի մտքեր, որոնք ամեն մեկի մոտ յուրովի ընկալում ունեն։

Ո՞ր մտքերն են Ձեր կարծիքով ճիշտ բնութագրում այս մտքերի հեղինակին․

  •  ուզում է ընդունված բոլոր բարոյական նորմերը կոտրել։
  • բարեհամբույր և համակերպվող է
  • փորձում է նմանվել հասարակությանը
  • ըմբոստ է, սիրում է հակադրվել
  • նախընտրում է հիմար լինել, քան սրիկա

Ըստ իս՝ ծառը ծնողն է։ Այո, հենց ծնող հասկացությունը։ Ծնողը ամբողջ կյանքիդ ընթացքում կողքիդ է լինում իր խորհուրդներով։

Թումանյան ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ Է Վերլուծություն

Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Համաձայն եմ, որ երբեմն ուրախությունն ավելի կարող է ցավեցնել, քան տխրությունը, բայց միայն երբեմն։ Հիմնականում, բնականաբար տխրությունն ավելի կարող է ցավեցնել։ Տխրություն, ձանձրույթ, զայրույթ, վախ և այլն։ Սրանք մի շարք հույզեր են, որոնք հիմնականում բացասական են, բայց կա մի զգացմունք, որը ևս մտնում է այս ցուցակի մեջ՝ուրախությունը։ Հետաքրքիր է…

Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Ինչքան սիրուն են այս տողերը։ Իսկապես մարդ չկա, որ լավ կողմեր չունենա։ Բոլորս էլ ունենք լավ կողմեր, ուղղակի կան մարդիկ, ովքեր ցույց են տալիս միայն իրենց վատ կողմերը և՛ գիտակցորեն, և՛ ենթագիտակցորեն

ԱՆՈՒՇ ՊՈԵՄԻ ԵՎ ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Թումանյանի Անուշ պոեմը և Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ ստեղծագործությունը շատ նման են իրար, հիմա բացատրեմ․

1․Անուշը և Սարոն սիրում են իրար, բայց չեն կարող միասին լինել, ինչպես Ռոմեոն և Ջուլիետը։

2․Սարոն վիրավորեց Մոսիին՝ Անուշի եղբորը, ինչպես Ռոմեոն Տիբալթին՝ Ջուլիետի եղբորը։

3․ Սարոն մեռնում է։ Չդիմանալով կորստի ցավին՝ Անուշը ինքնասպան է լինում, ինչպես տեղի է ունենում Ռոմեոյի և Ջուլիետի հետ։ Ռոմեոն ինքնասպան է լինում՝ իմանալով, որ Ջուլիետը մահացել է։ 

Անուշ պոեմում շատ լավ նկարագրված է հայկական հին ադաթները։ Սարոն Անուշի եղբորը՝ Մոսիին՝ իր ընկերոջը ամբոխի առաջ գետնին տապալեց, ինչը ուղղակի անթույլատրելի էր և դեմ էր գնում իրենց ադաթներին։ Ես կողմ չեմ այս ադաթին, բայց բավականին լավ է նկարագրված։

ՆԱՎԶԻԿԵԻ ՄԱՍԻՆ

Նավզիկե անունը
Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր։ Իթակե նավարկելու ժամանակ նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի։ Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, այնուհետև նրան ներկայացնում հորը։ Երբ պարզվում է Ոդիսևսի ով լինելը, արքան օգնություն է տալիս Ոդիսևսին և նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք։ Ահա 1930-ական թվկաններին մղձավանջի մեջ գտնվող Չարենցն իր Նավզիկեին էր որոնում։ Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը։ Նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց՝ ի տարբերություն Ոդիսևսի։ Նա մահացավ բանտում՝ իր երազանքների հանգրվանին չհասած

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ «ՋՐԱՀԱՐՍՆԵՐԻ ԼՌԵԼԸ»

Ապացույց, որ ոչ բավարար, նույնիսկ տղայական միջոցները կարող են փրկությանը ծառայել։

Որ պաշտպանվի ջրահարսներից, Ոդիսևսն իր ականջները մոմ է լցնում ու պատվիրում իրեն շղթայել կայմին։ Իհարկե, դարեր շարունակ այդպես կարող էին վարվել բոլոր ճանապարհորդները՝ բացի նրանցից, ում ջրահարսները դեռ հեռվից են մոլորեցրել։ Բայց ողջ աշխարհում հայտնի է, որ դա բոլորովին չի օգնում։ Ջրահարսների երգը թափանցում է ամենուր, և գայթակղվածների կիրքն ընդունակ է հաղթահարելու ավելին, քան շղթան ու կայմն են։ Բայց սրա մասին Ոդիսևսը չէր մտածում, չնայած, գուցե և լսել էր։ Նա լրիվ ապավինում էր մի բուռ մոմին ու շղթային, և անմեղորեն ուրախանալով իր հնարքի վրա՝ լողում էր դեպի ջրահարսները։

Բայց ջրահարսներն ավելի սարսափելի զենք ունեն, քան երգեցողությունն է. լռելը։ Թեպետ նման բան չի եղել, բայց կարող ենք պատկերացնել, որ նրանց երգից որևէ մեկը գուցե և փրկվել է, բայց այ, նրանց լռելուց հաստատ ոչ ոք չի փրկվել։ Զգացմանը, որ դու նրանց հաղթել ես սեփական ուժերով և, որպես դրա արդյունք, անզուսպ ամբարտավանությանը չի կարող դիմադրել աշխարհում ոչինչ։ Եվ իրոք, երբ Ոդիսևսը մոտենում էր, այդ հզոր երգչուհիները չեն երգել. կամ ենթադրել են, որ այդքան հզոր հակառակորդին հնարավոր է հաղթել միայն լռությամբ, կամ շղթաներից ու մոմից բացի ուրիշ ոչնչի մասին չմտածող Ոդիսևսի դեմքի երանության արտահայտությունը ստիպել է նրանց մոռանալու ամեն տեսակ երգեցողություն։

Իսկ Ոդիսևսը, եթե կարելի է այսպես արտահայտվել, չի լսել նրանց լռելը, ենթադրել է, թե երգում են, բայց իր լսողությունը պաշտպանված է։ Երևի սկզբում տեսել է նրանց պարանոցների շրջվելը, նրանց խորը շնչառությունը, նրանց՝ արցունքով լի աչքերը, նրանց կիսաբաց բերանները, բայց կարծել է՝ այս ամենը կապված է այն արիաների հետ, որ անլսելի հնչում են իր շուրջը։ Իսկ շուտով նրա՝ հեռուն ուղղված հայացքից այս ամենը դուրս է սահել, ջրահարսներն իսկապես անհետացել են նրա վճռականությունից դրդված, և հենց այն ժամանակ, երբ Ոդիսևսն ամենամոտն է եղել նայադներին, արդեն չի հիշել նրանց։

Իսկ նայադները՝ ավելի չքնաղ, քան երբևէ, ձգվել ու պտտվել են, շաղ են տվել իրենց սարսափելի մազերը ու տարածել իրենց դուրս ցցված ճանկերը դեպի ժայռերը։ Էլ չեն ուզել գայթակղել. Ուզել են միայն որքան հնարավոր է՝ երկար որսալ Ոդիսևսի մեծ աչքերի ցոլքը։

Եթե ջրահարսները բանականություն ունենային, այդ ժամանակ ոչնչացված կլինեին։ Իսկ այսպես՝ մնացին, բայց Ոդիսևսն ազատվեց նրանցից։

Ի դեպ, մի լրացում կա ավանդությանը։ Ասում են՝ Ոդիսևսն այնքան խորամանկ է եղել, այնքան ճարպիկ, որ նույնիսկ ճակատագրի աստվածուհին չի կարողացել մտնել նրա հոգին։ Գուցե նա, թեպետ մարդկային խելքով սա չես հասկանա, իսկապես նկատել է, որ նայադները լռում են, ու միայն մի որոշակի մակարդակով մեղադրում է նրանց ու աստվածներին այն երևակայական երգեցողության համար։

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ, ՀԱՅԴՈՒԿԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄԸ, 1-ԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ ԵՒ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՃԱԿԱՏԸ


1․ Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը։ Գնահատե՛ք Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։
Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածը փոխեց ամեն ինչ։ Ըստ այդ հոդվածի, Թուրքիան պետք է ապահովեր հայերի անվտանգությունը քրդերից և պետք է բարեփոխումներ աներ։ Այս կետում հայկական տարածքները ոչ թե կոչվեցին Հայաստան, այլ հայաբնակ վայրեր։ Բոլոր մասնակից պետությունները պետք է հետևեին Թուրքիայի բարեփոխումներին։ Ռուսական զորքերը պետք է դուրս գային այդ տարածքներից և վերադարձներ գրավված տարածքները՝ բացի Կարսից։ Այս հոդվածը շատ վատ էր հայերի համար, որովհետև կորցրեցինք գրավված տարածքները, զրկվեցինք մեր հողերից, չկարողացանք մասնակցել վեհաժողովին և կորցրեցինք հույսը։
2․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին։
Արաբո (Ստեփանոս Մխիթարյան)
Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից։ 1889 թվականից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանըուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում։
3․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:
Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:
Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

1828-29ԹԹ. ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ԱՐԵՒՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ, 1826-28ԹԹ. ՌՈՒՍ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՒ ԱՐԵՒԵԼԱՀԱՅՈՒԹՅ

1. Ռուս-պարսկական պատերազմը 1804-1813

Պատերազմի պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի «տաք ծովեր» (Սև, Կասպից) ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Օսմանյան կայսրության հաշվին։ Ռուսներին աջակցում էին հայերը և վրացիները, ովքեր ցանկանում էին թոթափել պարսկա-թուրքական լուծը և ազատվել դարավոր պատերազմներից։ Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր ամրապնդել իր թագավորության հյուսիսային սահմանները` ի դեմս Քարթլի-Կախեթի արևելավրացական թագավորության։ Վերջինս Գեորգիևյան դաշնագրից (1783) և պարսկական արշավանքից (1796) մի քանի տարի անց կցվել էր Ռուսական կայսրությանը։ Պավել I կայսեր (1796-1801) որդի Ալեքսանդր I կայսրը (1801-1825) նույնպես վճռեց վերահսկել վիճելի տարածքները։

Պատերազմի առիթը 1801 թվականի հունվարի 18-ին Արևելյան Վրաստանի միացումն էր Ռուսաստանին։ Նույն թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I-ը ստորագրեց հռչակագիր Վրաստանում նոր կառավարություն ստեղծելու մասին։ Դրանով Քարթլի-Կախեթի թագավորությունը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ և դառնում կայսրության վրացական նահանգ։ Բագրատիոնիների արքայատոհմը, որը ղեկավարում էր Վրաստանը հազար տարուց ավելի, հեռացվեց իշխանությունից, և Թբիլիսիում ստեղծվեց գերագույն իշխանություն ռուսական զինվորականության գլխավորությամբ։ Վրաստանի ղեկավար նշանակվեց գեներալ Պավել Ցիցիանովը։

Աստիճանաբար ամրապնդելով դիրքերը Վրաստանում 1804 թվականի հունվարի 3-ին ռուսները հարձակվեցին Գանձակի բերդի վրա։ Հրամանատար Ջավադ խանը զոհվեց։ Հունիսի 10-ին պարսից շահը դաշինք կնքեց Անգլիայի հետ, որի հրահրմամբ սկսվեց տասնամյա պատերազմ։ Ավելի ուշ եվրոպական գերտերությունները Ռուսաստանի դեմ հրահրեցին նաև Օսմանյան կայսրությանը, և տեղի ունեցավ զուգահեռ ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)։

Պատերազմն ավարտվել է 1813 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով պարսիկները հօգուտ ռուսների հրաժարվեցին Արաքս գետից հյուսիս ընկած բոլոր խանություններից (բացի Երևանից ու Նախիջևանից)։ Հաշտության պայմանագիրը խախտվեց 1826 թվականին, երբ պարսիկները խախտեցին սահմանը և երկրորդ անգամ պատերազմ սկսեցին Ռուսաստանի դեմ։

2. Ռուս-պարսկական պատերազմը 1826-1828

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը: Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր: Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ: Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են: Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով: Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը: Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի: Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից:

3. Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը

Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի (նախկին Քարթլի-Կախեթի թագավորության) միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ (1826-1828), որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրով հաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուսպարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն ԱբասՄիրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Влияние СМИ на жизнь человека

Жизнь человека это продукт СМИ. СМИ производят человека, человек производится посредством СМИ. Человек это симулякр в бодрийяровском смысле этого слово. СМИ не влияет на человека, мы не знаем человека вне СМИ. Аскетическая революция в этом случае ни к чему не приведёт, так как аскет тоже существует в своём своеобразном отношении к этой системе. Революционировать можно только в системе. Не можно не быть показушным. Как говорил Лакан индивидуальное и коллективное это одно и то же. Пафос бытия не-потребителем, пафос бытия человеком который не жаждет айфона это другой вид симулякра, более извращенная форма потребления СМИ. Любовь к собакам это любовь к симулякру. Кошачий корм это зарядка. Аккаунт это то что есть. Дешёвая одежда, дорогая одежда, кожа без одежды, все это неизбежно превратится в код. Человек с фото в природе тоже потребитель. СМИ не пропагандирует потребление, без СМИ всего этого не существует. Книга это смайлик в биографии аккаунта.

Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները

Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել հետևյալ հարցերի շուրջ

Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ ։

Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է:
 Միջուկային էներգիան անվտանգ և կայուն էներգիայի աղբյուր է, որը նվազեցնում է ածխածնի արտանետումները, սակայն ըստ այլ տեսակետի՝ միջուկային էներգիան բազմաթիվ սպառնալիքներ է ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար։

ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։
ԱԷԿ-ները շատ ջուր են պահանջում, այսինքն մեծ է նրանց կողմից շրջակա միջավայրի ջերմային աղտոտման հավանականությունը: ԱԷԿ-ների գլխավոր թերությունը դրանց աղտոտման ոչ թե ծավալն է, այլ` վտանգավորության աստիճանը:

Չեռնոբիլի աղետի հետևանքները։

1986 թվականին խոշոր աղետ տեղի ունեցավ Կիեւից ութսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում։ Աղետի պատճառը սխալ նախագծված ռեակտորն էր, եւ պայթյունի հետեւանքով ռադիոակտիվ մասնիկները սփռվեցին Եւրոպական երկրներից շատերի տարածքում։

Տիրում էր այն ենթադրությունը, որ աղետի շրջակա տարածքները մի քանի տասնյակ տարիներ կմնան վարակված։ Սակայն մի նոր ուսումնասիրության տվյալների համաձայն, մարդկանց եւ շրջակա միջավայրի վրա դրա բացասական հետեւանքները շատ ավելի նվազ են, քան կարծում էին։

Design a site like this with WordPress.com
Get started