Թումանյան ՄԻ՞ԹԵ ԴԺՎԱՐ Է Վերլուծություն

Ո՜վ ողորմելի ուրախություն, ի՜նչքան ցավալի բաներ ես ասում դու…

Համաձայն եմ, որ երբեմն ուրախությունն ավելի կարող է ցավեցնել, քան տխրությունը, բայց միայն երբեմն։ Հիմնականում, բնականաբար տխրությունն ավելի կարող է ցավեցնել։ Տխրություն, ձանձրույթ, զայրույթ, վախ և այլն։ Սրանք մի շարք հույզեր են, որոնք հիմնականում բացասական են, բայց կա մի զգացմունք, որը ևս մտնում է այս ցուցակի մեջ՝ուրախությունը։ Հետաքրքիր է…

Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի մնա մեզ սիրո պայծառ զգացմունքը, մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի։

Ինչքան սիրուն են այս տողերը։ Իսկապես մարդ չկա, որ լավ կողմեր չունենա։ Բոլորս էլ ունենք լավ կողմեր, ուղղակի կան մարդիկ, ովքեր ցույց են տալիս միայն իրենց վատ կողմերը և՛ գիտակցորեն, և՛ ենթագիտակցորեն

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started